ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ որեւէ կուսակցության շարքերն անցնել չի պատրաստվում, չի առաջադրվելու նաեւ մեծամասնական ընտրակարգով:
«Անբարոյականություն է կուսակցության շարքերն անցնել` պատգամավոր դառնալու համար»,- հայտարարեց նա:
Թորոսյանը գրեթե հաստատեց դիտարկումը, որ, փաստորեն, հաջորդ խորհրդարանում չի լինի: «Հնարավո՞ր է` որեւէ կուսակցության ցուցակում լինեք` մնալով անկուսակցական» հարցին ի պատասխան` նա նշեց, որ գուշակություններով զբաղվել չի ցանկանում, բայց արդեն ամեն ինչ հստակ ասաց:
«Պատգամավոր դառնալն ինձ համար ինքնանպատակ չէ»,- վստահեցրեց Թորոսյանը:
Կարդացեք նաև
Հարցին, թե անսովոր չի լինի պատգամավոր չլինելը, պատասխանեց, որ արդեն 13 տարի է` պատգամավոր է եւ չի կարծում, թե անսովոր կլինի, ավելի լավ` կհանգստանա:
«Երկիր»