Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն մեծամասնականով օլիգարխներ չի՞ առաջադրի

Մարտ 17,2012 15:44

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանին «Առավոտը» հարցրեց.«ՀՀԿ-ն արդեն իսկ հրապարակել է իր մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ցուցակը, որտեղ նախապատվությունը տրված է օլիգարխներին: Իսկ ի՞նչ կասեք «Բարգավաճի» մասին`արդյո՞ք ԲՀԿ-ում էլ են մեծամասնականով առաջադրվելու նախապատվությունը տալու օլիգարխներին»: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ մեծամասնականով առաջադրումներն արդեն իսկ լինում են, եւ ցանկության դեպքում հնարավոր է նկատել որոշակի միտումներ, ինչ մնում է ցուցակներին, դրանք կհրապարակվեն մոտ ապագայում, եւ արդեն կարելի է վերլուծություններ եւ մեկնաբանություններ տալ:

«Երբ կհրապարակվեն ԲՀԿ-ի նախընտրական ցուցակները` թե համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով, այդ ժամանակ էլ ցուցակում ներառված ցանկացած անձի վերաբերյալ եթե կլինեն հարցեր, անպայմանորեն կպատասխանենք»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031