Դերասան Սերգեյ Դանիելյանը այն եզակի արվեստագետներից էր, որ կոչ էր անում գործընկերներին չքաղաքականացվել, չկուսակցականացվել ու հեռու մնալ նախընտրական քարոզարշավներից: Aravot.am-ը դերասանին այսօր հիշեցրեց իր կոչերն ու հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերում երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Հանրապետական կուսակցության շարքերը ներգրավվելու փաստին: Հիշեցնենք, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է երգչուհուն ՀՀԿ-ի անդամատոմս հանձնել: «Ես ընդամենը ասել եմ, որ չընդգրկվեն քարոզարշավներին, դրանց չգնան կամ որ գնան, գոնե իմանան ինչի համար են գնում: Ես որեւեէ կուսակցության անդամ չեմ ու չեմ էլ պատրաստվում կուսակցական դառնալ»: Դերասանն ասաց, որ երբեք էլ նորմալ չի վերաբերել արվեստագետի քաղաքականցմանը ու հիմա էլ նույն դիրքորոշումն ունի.«Ես չէի անի այդքան բան, բայց ասել սխալ կամ ճիշտ արեց` ես դրա իրավունքը ինձ չեմ վերապահի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆVOICE002