«Առավոտի» տեղեկություններով` մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում ԲՀԿ-ն մեծամասնականով ընտրակարգով առաջադրելու է Վահան Բաբայանի թեկնածությունը: Վահան Բաբայանը նախկինում Երիտասարդական կուսակցության ղեկավարն էր, իսկ դրանից էլ առաջ` «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարն էր: «Առավոտի» հարցերին Վահան Բաբայանը առայժմ ձեռնպահ մնաց պատասխանելուց, ասելով, որ հետագայում, երբ առաջադրումները լինեն, ինքը հայտարարությամբ հանդես կգա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ