Հայաստանում գործող այս պարսկական մզկիթը պահպանվել է Եղիշե Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի: Խորհրդային տարիներին շենքը ծառայել է որպես Երևանի թանգարան: Կառույցի նախկին նշանակությունը վերականգնվել է 16 տարի առաջ` Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ: Կապույտ մզկիթի աշխատակից, ռուսերենի ուսուցչուհի Լենա Հակոբյանի հավաստմամբ այս մզկիթը մեծ ու կարևոր նշանակություն ունի Հայաստանում բնակվող իրանցի ժողովրդի համախմբման գործում:
‹‹Այսօր Հայաստանում ապրում է 4-5 հազար իրանցի: Նրանցից շատերը ամեն հիգնշաբթի հավաքվում են ընդհանուր աղոթքի` նամազ անելու: Այստեղ անցկացվում են նաև հայերենի, ռուսերենի և պարսկերենի դասընթացներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ ու գիտաժողովներ: Մզկիթն ունի 3 գրադարան, որոնք համալրված են անգլերեն , ռուսերեն ու պարսկերեն գրքերով››,-ասում է տիկին Հակոբյանը և ավելացնում, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ավելի հաճախակի են դարձել միջոցառումների կազմակերպումը. Իրանից բերում են ձեռագործների ու նկարչական ցուցահանդեսներ: Խոսելով իրանցիների նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմւնքի մասին Լենա Հակոբյանը նշում է. ‹‹Վերջին 2 տարիների ընթացքում հայերի վերաբերմունքը փոխվում է դեպի իրանցի ժողովուրդը, փոխվում է դեպի վատը, իսկ դա լավ չէ: Հայ ժողովուրդը գրեթե 4 դար է բնակվում է Իրանում և իրանցիները նրանք շատ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում հայերի նկատմամբ: Մենք էլ այստեղ պետք է հետամուտ լինենք , որ պարսիկ ժողովուրդը լավ զգա իրեն Հայաստանում և ճնշված չլինի››:
Ատամնաբույժ Շարի Թամեհն արդեն շուրջ 20 տարի է բնակվում է Հայաստանում, տեղափոխվել է ուսում ստանալու նպատակով.
‹‹ԽՍՀՄ փլուզումից հետո մենք առաջին իրանցիներից էինք, ովքեր եկան Հայաստան ուսանելու: Այն ժամանակ վերաբերոմունքն ուրիշ էր, ավելի լավ էր, քանի որ մենք եկել էինք կրթություն ստանալու համար: Իսկ այսօր վիճակն այլ է: Հայսատանը լցվել է իրանցի երտասարդներով, ովքեր գալիս են Հայաստան զվարճանալու և այլ տարբեր պատճառներով: Դրա համար էլ հայերի վերաբերմունքի փոփոխությունը հասկանալի է››,- ասում է նա:
Կարդացեք նաև
Այդ վերաբերմունքը հետզհետե դառնում է համատարած ու տարածվում բոլոր իրանցիների ու վերածվում Կապույտ մզկիթի` ‹‹լինել, չլինելու›› խնդրի: Շատերի կարծիքով մայրաքաղաքի կետրոնում մուսուլմանական մզկիթի գործելը սխալ է, բայց կան մարդիկ էլ, ովքեր կարծում են, որ դա յուրօրինակ պատմական կոթող է, որը անպայման պահպանել է պետք:
ԵՊՀ Արևելագիտական ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը այն մարդկանցից է, ով կողմ է Կապույտ մզկիթի պահպանմանը.
‹‹Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում: Այն հին մշակութային արժեք է, որը հայ և իրանցի ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց է››, – ասում է նա:
Իրանագիտության ամբիոնի մեկ այլ դասախոս էլ նշում է, որ Խորհրդային տարիներին դպրոցական տարիքի երեխաներին այցելության էին տանում այնտեղ, որն այդ ժամանակ գործում էր որպես թանգարան:
Չնայած տարբեր կարծիքներին և ժամանակին եղած տարաձայնություններին, այնուամենայնիվ Կապույտ մզկիթը դեռ շարունակում է իր գոյությունը` հանդիսանալով ոչ միայն Հայաստանում ապրող մուսուլմանների համախմբման վայր, պատմական ու մշակութային արժեք, այլև` հայ և իրանցի ժողովուրդների բարեկամության խորհդանիշ:
Տաթև Կարակաշյան