Այսօր` մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 10.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Հովհաննիսյանը, վարելով Կորյուն Վարդանյանին պատկանող «ՎԱԶ 21723» մակնիշի 22 ՏՕ 168 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողոտայի թիվ 49 էլեկտրասյան դիմաց բախվել է մայթեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի 68 ՕՕ 630 համարանիշի բեռնատար ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «ՎԱԶ 21723»-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակի ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս պահին նա գտնվում է նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Նրա հանձնարարականով, երկու ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: