Լրահոս
Օրվա լրահոսը

Առնետավազորդների ժամանակը

Մարտ 17,2012 12:05

Վիկտոր Դալլաքյանը, իբրև օրենքներ գրող պատգամավոր, ՀՀԿ-ին պետք է, որովհետև նա է պարզերես անելու կոճակ սեղմողների բազմությանը: Բայց արդյո՞ք նա ՀՀԿ-ին պետք է որպես կուսակցական:

Մի քանի քաղաքական հարթակներ ու բևեռներ փոխելը նախկինում արժանանում էր հանրային պարսավանքի: Հիմա ոչ ոք չի զարմանում, թե ինչպես կարող են իրենց ճակատն այս կամ այն կուսակցությանը հավերժ նվիրաբերած մարդիկ հայտնվել այլ կուսակցություններում, իսկ վերջններս էլ` գրկաբաց ընդունել նրանց:

Աբսուրդը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց պարտքն են համարում հրապարակավ հայտարարել, թե նստած միտք են անում` այդ պահին ո՞ր կուսակցությանն անդամագրվեն` ընտրություններին մասնակցելու ու ավելի հեշտ խորհրդարան մտնելու համար: Կուսակցական դաշտը վերածվել է պարզունակ ցատկահարթակի, որի վրա կարելի է ոչ միայն ազատ ցատկոտել աջ ու ձախ, այլև հրապարակային ցուցադրություններ կազմակերպել: Եվ սա ոչ միայն հանդուրժվում է կուսակցությունների կողմից, այլև խրախուսվում:

Որքան ճամբարափոխները, առնետավազորդները շատ են լինում կուսակցությունում, այնքան վերջինս գրավիչ ու հզոր է: Սա աստիճանաբար դառնում է մի յուրօրինակ, չտեսնված չափանիշ: Թե որքանով է սրա արդյունքում ամրապնդվում քաղաքական համակարգը, կարելի է եզրակացնել:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031