Դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնի տաղանդն ու հետաքրքրությունների շրջանակն անսահման են ու նա տեղը հանգիստ նստել չի կարողանում:
Գեղեցկուհին հայտարարել է իր նոր նախագծի մասին: Նա ավտոարշավի թիմ է ստեղծում, որը կոչվելու է «Downforce 1 by Pamela Anderson»: Սպասվում է, որ նոր թիմն արդեն այս տարի հանդես կգա «Le Men» եւ «International GT Open Series» հանրահայտ մրցաշարերում: Սակայն Անդերսոնի ծրագրերը դրանով չեն ավարտվում: Նա մտադիր է 2013 թվականին իր արշավորդ տղաների հետ ներխուժել NASCAR: Եվ քանի որ դերասանուհին հայտնի է նաեւ որպես «Formula 1»-ի մոլի սիրահար, բացառված չէ, որ հետագայում «Արքայական ավտոարշավն» էլ տեղի տա նրա հմայքին ու համառությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ