ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Մաքենիս գյուղի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Երասխ-Եղեգնաձոր, Շիրակի մարզի` Սարալանջ-Գյումրի, Գյումրի-Աշոցք, Արագածոտնի մարզ` Ապարան քաղաքի և շրջակա գյուղերի, Գեղարքունիքի մարզի` Մադինա և Ախպրաձոր գյուղերի, Սյունիքի մարզի` Քաջարան-Մեղրի, Կապան-Գորիս ավտոճանապարհները:
Կարդացեք նաև
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: