Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնականով առաջադրվել են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Էդուարդ Մադաթյանը

Մարտ 16,2012 22:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, այսօր մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են  եւս 17 թեկնածուներ: Նրանց շարքում են նաեւ  անվանի  գործարարներ: Թիվ 6 ընտրատարածքում «Վասանավի» ընկերության տնօրեն,  ԲՀԿ-ական Վահան  Կարապետյանն է թեկնածություն առաջադրել, 7-րդ ընտրատարածքում էլ՝ անկուսակցական, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, իսկ 8-րդ ում՝ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Թիվ  11 ընտրատարածքում  «Մուշ-Մեդա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանն է,  12-ում ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը,  25-ում՝ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը,   թիվ  27-ում էլ արդեն առաջադրված Համլետ Հայրապետյանին միացել է ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը:

Գործարարի թեկնածություն կա նաեւ  թիվ 28 ընտրատարածքում. այստեղ  ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է, 29-ում՝ անկուսակցական ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը, իսկ թիվ 32-ում՝ միանգամից երկու անկուսակցական է ինքնառաջադրվել՝ Արտակ Միրզոյանն ու անհատ ձեռնարկատեր Էդուարդ Չատինյանը:  33-ում՝ ՕԵԿ-ական Աժ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է,  35-ում՝ անկուսակցական «Գյումրի-Գարեջուր» ընկերության լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանը: 39-ում էլ կպայքարեն ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանն ու անկուսակցական «Վայք» ՋՕԸ գլխավոր հաշվապահ Գորկի Գրիգորյանը: Իսկ 41-ում՝ նախօրեին  արդեն առաջադրված երկու թեկնածուներին այսօր ավելացել են եւս երկուսը՝ անկուսակցական «Ջիովաննի» ընկերության մատակարար Սպարտակ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031