Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսի Հայոց պատրիարքությունը գույքը վերադարձնելու պահանջով դատարան է դիմել

Մարտ 16,2012 21:17

Պոլսի Հայոց պատրիարքությունը դատարան է դիմել՝ պահանջելով վերադարձնել Թուրքիայում գտնվող «Սանասարյան» հիմնադրամի գույքը՝ հետևելով Թուրքիայի հիմնադրամների տնօրինությունից Սանասարյանների առևտրի կենտրոնը վերադարձնելու պահանջով ներկայացված դատական հայցին:

Այս մասին հաղորդել է «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Հայոց պատրիարքության շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլու խոսքը:

««Սանասարյան» հիմնադրամը 1800-ական թվականներին պատրիարքությանն է նվիրաբերվել բարեգործ Մկրտիչ Սանասարյանի կողմից: «Սանասարյան» հիմնադրամի վարչարարության ու կառավարման օրինական իրավունքները պատկանում են պատրիարքությանը», – ասել է փաստաբանը՝ հավելելով. «Մենք չենք սահմանափակվելու միայն պատմական նշանակություն ունեցող շինությունները վերադարձնելու պահանջով: Պատրաստվում ենք նաև Հիմնադրամների տնօրինությունից փոխհատուցում պահանջել պատրիարքությանը 1936 թվականից հասցված ամբողջ վնասի համար»:

Թուրքիայի կառավարության պահանջով երկրում բնակվող փոքրամասնությունները 1936 թվականին ներկայացրել են իրենց պատկանող անշարժ գույքը մանրամասն նկարագրող փաստաթղթեր: Տարիների ընթացքում սակայն այս գույքը վաճառվել է երրորդ կողմերին:

Հայոց պատրիարքության շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Էլբեյօղլուի համաձայն, Թուրքիայի հիմնադրամների տնօրինությունը բռնագրավել է «Սանասարյան» հիմնադրամը՝ հիմք ընդունելով 1936 թվականին ներկայացված հայտարարագիրը:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031