Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր, մի քանի ժամ առաջ երկու ահազանգ է հնչել, թե ռումբեր են տեղադրված Ավանի հոգեբուժական հիվանդանոցում եւ ՀՀ ոստիկանության վարչական շենքում:
Ինչպես քիչ առաջ «Առավոտին» հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվեց, որ երկու ահազանգերն էլ կեղծ էին` ռումբեր չեն հայտնաբերվել: Ավանի հոգեբուժարանի վերաբերյալ զանգի հեղինակը, ինչպես պարզվել է, այդ հիվանդանոցի նախկին հիվանդաներից էր: Իսկ ոստիկանության շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգի հեղինակը դեռ հայտնի չէ, թե ով է: