Լրահոս
Օրվա լրահոսը

«Դար 21»-ը փողի համար հեռուստադիտողներին «հուշտ» չի անի

Մարտ 16,2012 20:33

«12», «Երեւան» եւ «Դար 21» հեռուստաընկերությունները որոշել են այս տարի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդ չհեռարձակել:

Aravot.am-ը «Երեւան» հեռուստաընկերության տնօրեն Ալբերտ Շահբազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, չե՞ք ուզում փող աշխատել: Նա ծիծաղեց. «Չէ, չենք ուզում»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ պահանջ է եղել, որ դուք չպիտի մասնակցեք՝ պարոն Շահբազյանը վստահեցրեց, որ ոչ. «Մենք ուղղակի հնարավորություններ չունենք, հիմա վերանորոգման մեջ ենք, ի սեր Աստծո, աշխատանքներ են գնում,մենք չունենք այդ հնարավորությունները»: Մենք եւս մենք անգամ ճշտեցինք՝ այսինքն ամեն ինչ կապված է զուտ վերանորոգումի՞ց՝ նա վստահեց, որ այո. «Ի՞նչ կա այդտեղ, որոշել ենք չմասնակցել, որովհետեւ եթե անենք՝ նամուսով պետք է անենք: Եթե չենք անում՝ չենք անում էլի: Հնարավորություն որ լիներ՝ փող կաշխատեինք: Չունենք, վերակառուցում է գնում: Քաղաքական դրդապատճառ չկա:Մեր հեռուստաալիքը մայրաքաղաքային, երիտասարդական ուղղվածություն ունի, այնպես որ, չեմ կարծում, որ պրոբլեմ կա»: Մեր հարցին, եթերն ընդհատվելո՞ւ է վերանորոգման պատճառով, Ալբերտ Շահբազյանն ասաց, որ ոչ:

Դար 21 հեռուստաընկերության տնօրեն Թամարա Սարգսյանը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ իրենք ո՛չ ՀՌԱՀ-ից, ոչ էլ այլ մարմնի կողմից քաղաքական գովազդ չհեռարձակելու հրահանգներ չեն ստացել. «Մեր ալիքը երաժշտական ուղղվածություն ունի»: Մեր հարցին՝ չե՞ք ուզում գումար աշխատել՝ Թ. Սարգսյանը պատասխանեց. «Մեր ակնդրին մեր հավատարմությունը եւ նվիրվածությունը ավելի բարձր ենք գնահատում, մարդիկ ուզում են լավ երաժշտություն եւ երաժշտական հաղորդումներ դիտել»:

Հիշեցնենք, որ Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերություններն արդեն սահմանել են քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի սակագները՝ 18-120 հազար դրամի սահմաններում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031