Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սլավոնականի ռեկտորը՝ դատական համակարգի մասին

Մարտ 16,2012 17:30

«Ինչպե՞ս անել, որ յուրաքաչյուրը իր տեղում լինի, որ փաստաբանը չզբաղվի բացառապես իր իրավունքի չարաշահումներով, ունենանք դատարան, դատավոր, որն ունենա գիտելիքներ ու լինի արդարամիտ, որ կարողանա արդարադատություն իրականացնել: Եվ փաստաբանն էլ չպնդի, թե դատարանը, դատավորը , բոլորը մեղավոր են, բացի իրենից»,- այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս հարցերն էր քննարկում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Առիթից օգտվելով՝ դատական համակարգի վերաբերյալ իր մտահոգությունները նախարարին ներկայացրեց համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը. «Վերջին շրջանում ինձ շատ մտահոգում են երիտասարդ՝ մասնագիտական ու կյանքի փորձ չունեցող եւ հայտնի ընտանիքներ ներկայացնող անձանց դատավորների նշանակման օրինակները: Ես համոզված եմ, որ դատավոր կարող է աշխատել ոչ միան մասնագիտական, այլեւ կյանքի փորձով օժտված մարդը միայն»: Նա առաջարկեց անփորձ, երիտասարդ ու դատավոր դառնալ ցանկացողներին, որպես հակափաստարկ ընդունել նրանց հայտնի ընտանիքներ ներկայացնելու հանգամանքը նման նշանակումների դեպքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031