Մարտի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Դաշնության Կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության եւ Մարդասիրական օգնության Հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցներ ընդգծել են ընտրությունների ազատ եւ արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ եվրոպական կառույցներ Հայաստանի հետագա ինտեգրացիայի համար: Լ.Զուրաբյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, անհատ երկրների ուշադրությունը, որ առկա է Հայաստանում արժանահավատ ընտրություններ անցկացնելու համար:
Անդրադարձ է եղել քարոզարշավի լուսաբանման խնդիրներին: Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են հեռուստատեսային ալիքների կողմնակալ վերաբերմունքը ընդդիմության գործունեության լուսաբանման ուղղությամբ, ինչպես նաեւ այն փաստը, որ քարոզարշավի մեկնարկի շեմին հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների կողմից չեն կազմակերպվում քաղաքական դեբատներ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն