Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը չգիտի՝ Լյուդմիլայի մեղադրանքը ուղի՞ղ, թե՞ ծուռ էր (Տեսանյութ)

Մարտ 16,2012 16:56

Արդարադատության նախարարությունը սկսել է վարչական վարույթ ու քննում է ՍԴՀԿ նոր խմբագրությամբ կանոնադրության և «նոր ատենապետի» մասին տեղեկությունների գրանցումը անվավեր ճանաչելու մասին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի բողոքը: Վերջինիս այն պնդումներին, թե նախարարությունը միտումնավոր երկարացնում է անվավեր ճանաչելու մասին որոշումը, որ իրենք չկարողանան  ՀԱԿ-ի հետ Դաշինք կազմել, այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոքը քննում են  սահմանված ժամկետների շրջանակում. 30 օրվա ընթացքում  կպարզեն, թե պետռեգիստրը իրավաչա՞փ որոշում է կայացրել, թե՞ ոչ:

Լ. Սարգսյանի ներկայացրած ուղիղ մեղադրանքին էլ նախարարությանը, պարոն Թովմասյանը կասկածով է վերաբերվում. «Չգիտեմ՝ այդ մեղադրանքը ուղիղ էր կամ որոշակիորեն ծուռ էր»:

Պարոն Թովմասյանը նաեւ նկատեց, որ երկու կողմերի՝ իրենց ՍԴՀԿ ատենապետ ներկայացնողների,  ներկայացրած փաստարկները խիստ տարբեր են ,եւ բոլոր մանրամասները կպարզվեն մի քանի օրից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031