Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է փոխվել Տիգրան Ուրիխանյանի մեջ` 2 տարվա ընթացքում (Տեսանյութ)

Մարտ 16,2012 16:43

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը հարցին` 2010-ին քննադատում էիք վարչապետի գործունեությունը` ասելով, որ նա պետք է հրաժարական տա, հիմա նույն կարծիքի՞ եք, թե՞ չէ՝ պատասխանեց, որ 2010-ին ինքը հայտնում էր համապատասխան կարգավիճակ ունեցող, քաղաքականությամբ զբաղվող անձի կարծիք. «Այսօր ես ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ եմ եւ համապատասխան տեսակետ հայտնելու համար պիտի ունենամ իմ կողմից ներկայացվող քաղաքական ուժի դիրքորոշում: Այդուհանդերձ, նշեմ, որ ԲՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, ներկայացնում է իր սեփական նախընտրական ծրագիրը, հետեւաբար եւ հանդիսանում է որպես այլընտրանք այն քաղաքական ուժին, որը ներկայացնում է կառավարության ղեկավարը»:

2010-ին «Տեսակետ» ակումբում, ըստ ԶԼՄ-ների հրապարակման, Տիգրան Ուրիխանյանը, հարցին` Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր համարո՞ւմ եք` ասել էր. «Այո, Ռոբերտ Քոչարյանն ունի հնարավորություններ՝ նպաստելու դժվարին կացությունից դուրս գալուն»:

Այս առնչությամբ մեր հարցին` այս կարծիքն է՞լ է դեռ ուժի մեջ` պարոն Ուրիխանյանը հիշեց «Иван Васильевич меняет профессию» ֆիլմի թեւավոր խոսքը` «Ասում են` меня терзают смутные сомнения, У Шпакамагнитофон, у посламедальон, դուք ոնց որ մի բան էն չեք ասո՞ւմ, բռնացնելո՞ւ պահ է: Ես գտնում եմ, որ այնտեղ կա անճշտություն եւ անհամապատասխանություն»:

Ավելի ուշ, երբ 2 տարի առաջ Տիգրան Ուրիխանյանի ասուլիսի այդ հատվածը համացանցում ցույց տվեցինք, նա ասաց, որ դա իր խոսքերը չեն. «Լրագրողները իմ մասին գրել են նաեւ, որ ես լուսնից եմ իջել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031