Երեկ երեկոյան Կապանի «Prince» ռեստորանում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանը (լուսանկարում նա օղակի մեջ է) եւ մի խումբ դաշնակցականներ ընթրում էին:20 րոպե հետո կրակոցի ձայն է լսվում այն սենյակից, որտեղ նրանք էին:
Ռեստորանի տերերը, որոնք ՀՀԿ տեղական շտաբի պատասխանատուներից են՝ ներս են մտնում այդ սենյակ ու հարցնում, թե ով է կրակում:
Ներկաներից մեկը փորձում է հանգստացնել իրավիճակը, սակայն ծեծկռտուք է սկսվում:
Կարդացեք նաև
Րոպեներ անց գալիս են ոստիկաններն ու բերման ենթարկում 2 հոգու՝ «Վիննի» մականունով մի երիտասարդի եւ Արմենչիկին, որը պատգամավորի հորաքրոջ տղան է: Մոտ 10 հոգու տանում են ոստիկանություն՝ խմածությունները որոշելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ որեւէ մեկն այս միջադեպից հետո ձերբակալված չէ: