Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրծքիդ Լեյլան շատ ավելի պայծառ է նայվում». Ավետ Բարսեղյանը՝ Արթուր Մացակյանին

Մարտ 16,2012 16:34

Երեկ «Հայ սուպերսթարի 5»-ի 6-րդ գալահամերգին մասնակիցները ներկայացան հայ ժողովրդական եւ աշուղական երգի կատարումներով: Այս անգամ նախագիծն ուներ հյուր, մասնակիցների կատարումները պիտի գնահատեր նաեւ Ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն: Համերգում եղան նաեւ ոչ մրցութային կատարումներ՝ երգեցին Սեւակ Ամրոյանը, Եվան եւ Նարեկը, Հայկուհի Բաբախանյանը եւ նախագիծը լքած Էլիզաբեթ Ադիկյանը: Ամբողջ համերգի ընթացքում էլ ժյուրին հասցրեց զարմանալ, վախենալ, հուզվել եւ հիանալ:

Ջուլիետա Սարգսյանի կատարումը բոլորին լարվածության մեջ պահեց, աղջիկը դժվարանում էր ժողովրդական երգ կատարել. Անդրեն կատակեց՝ Մազերս սպիտակեց, ժյուրիի մնացած անդամներն էլ Ջուլիտայի վոկալից գոհ չէին, բայց կատարումը նրանց դուրը եկել էր:

Անահիտ Հարությունյանի կատարումը  հավանեցին բոլորը, Ավետն ասաց՝ 5 համերգներից աղջկա ամենալավ կատարում սա էր, բայց այնումանայնիվ հավելեց. «Ինձ չհուզեց, սիրտս չփշրվեց»: Այ Ռիմա Ֆարսյանը ժյուրիի նույն անդամի աչքում մի քանի րոպեի ընթացքում մեծացավ. «Ինքը մեծացավ այնքան, որ կարողացավ սեր երգել»,- ասաց Ավետ Բարսեղյանը:

Երվանդ Մաթեւոսյանի «Էստոնական երգ» կատարումը Լեյլա Սարիբեկյանը բնորոշեց. «Ասես հոգիդ է երգում», Արսեն Գրիգորյանը նկատեց. «Հուզեց բոլորիս», Ավետից էլ վերջապես լսեցինք «հրաշալի էր» բառը: Սոնա Ռուբինյանի կատարում էլ գոհացրեց բոլորին:

Արթուր Նացակյանի  հայտնությունը բեմում, ժողովրդական երգ կատարելն արդեն ինչ-որ բան նշանակում էր, բայց կատարումի ընթացքում վերնաշապիկից կտոր կտրելն ու կրծքին Լեյլա Սարիբեկյանի դիմանկարով բոլորին զարմացնելը, արդեն անսպասելի էր: «Քամին զանա», երգում էր Արթուրը, նրա կատարման ժամանակ ցնծում էր դահլիճը:  Ժյուրին գոհ էր, Ավետ Բարսեղյանն էլ սրամտում էր. «Կրծիդ Լեյլան շատ ավելի պայծառ է նայվում»: Արաքսյա Ամիրխանյանի կատարումը ստիպեց նույնիսկ ժյուրիին ոտքի կանգնել, Լեյլա Սարիբեկյանը միանգամից արտահայտվեց. «Այսօր հոգիս փառավորվեց», Արաքսյայի կատարումն հուզեց բոլորին:

Ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը ողջունելի համարեց՝ «Հայ սուպերսթարը», նվիրված լինելով փոփ ժանրի երաժշտությանը, այսօրվա հաղորդումը նվիրվել էր հայկական ժողովրդական եւ աշուղական երգին: «Կարծում եմ՝ երիտասարդները լավ էին պատրաստված՝ ամեն մեկն իր չափի մեջ»,- ասաց նա:  Հայկական ժողովրդական երաժշտության տարածումը երգիչը կարեւոր է համարում, ասում է՝   պետք է այդպիսի երգերին  այնքան առնչվել, որքան պետք է ծնող, հայրենիք սիրել: «Բոլորս այս հարցում տեղ ունենք, եթե մասնագետ ենք, պետք է ջանք չխնայենք, մատաղ սերնդին փոխանցենք այն, ինչ մեզ հասել է մեր մեծ վարպետներից, իսկ եթե ունկնդիր ենք, հասարակություն, ապա պետք է յուրաքանչյուրս մեր ծափահարությունների մեջ բծախնդիր լինենք, ոգեւորենք այն երիտասարդին, ով ցանկություն ունի զինվորագրվելու  այս հրաշալի մշակույթի տարածմանը»,– ասում է Արսեն Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031