Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանն իր՝ հանրապետական դառնալու մասին (Տեսանյութ)

Մարտ 16,2012 15:55

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պարզվում է, երկար ժամանակ համակրել է Հանրապետական կուսակցության գաղափարները, իսկ թե ինչու է որոշել հենց ընտրությունների նախաշեմին համալրել կուսակցության շարքերը՝ Aravot.am-ի այս հարցին նախարարը պատասխանեց, որ հենց նախընտրական շրջանն է իսկական որոշումներ կայացնելու ժամանակը. «Քաղաքական պրոցեսներ են, համագումար, դիմացը՝ ընտրություններ, որոշումներ կայացնելու լավ առիթ» :

«Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ, թե պարտադրե՞լ են կուսակցական դառնալ, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Չեն պարտադրել, պարտադրված կուսակցական ոչ մեկի պետք չէ: Մեկ տարուց ավելի է աշխատում եմ մի քաղաքական թիմում, այդ ընթացքում իրականացվեցին որոշակի ծրագրեր եւ կային բավարար ժամկետներ , որ ինքս ինձ համար որոշումներ պետք է կայացնեի՝ շարունակում ես, թե՞ոչ: Եւ եթե շարունակում ես , ապա դա լրացուցիչ հնարավորություն է տալիս մասնակից դառնալ նաեւ քաղաքական այն որոշումներին, որոնք վերաբերում են այն ոլորտին , որը ղեկավարում ես»:


Իսկ նախարարը կկրի՞ հանրապետականի կրծքանշանը հարցին պարոն Թովմասյանը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, այսօր է ստանալու կուսակցության անդամի վկայականը. «Փակցնել եւ չփակցնելը ակտիվ լինելուց բացի, գաղափարակից լինելու հետ որեւէ կապ չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031