Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանայք տղամարդկանցից շատ պետք է քնեն

Մարտ 16,2012 15:34

Այսօր քնի համաշխարհային օրն է (World Sleep Day). հաղորդում է plitkar.com-ը:

Մարտի 16-ը, որպես քնի համաշխարհային օր, օրացույցում հայտնվել է Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Philips ընկերության օժանդակությամբ:

Ամեն տարի այս օրը, աշխարհի մի շարք երկրներում, որտեղ նշվում է քնի համաշխարհային օրը, անցկացվում են կոնֆերանսներ, սեմինարներ` նվիրված քնի խնդիրներին եւ դրա խախտումների ազդեցությանը մարդու վրա:

Մասնագետների հաղորդմամբ՝ միջին հաշվով, յուրաքանչյուր մարդ քնած է անցկացնում իր կյանքի երրորդ մասը: Գիտնականները ապացուցել են, որ անքնությունը բացասաբար է ազդում մարդու կյանքի որակի վրա: Մշտապես անքուն մարդիկ նյարդային են, ինքնամփոփ , իսկ քնի կորստի հետեւանքով վատանում է հիշողությունը, հնարավոր է՝ նաեւ տարբեր հիվանդությունների սրում լինի:

Գիտնականները նշում են, որ նորմալ քնելու համար պետք է հետեւել վերոնշյալ սկզբունքներին` շարունակական անքնությամբ չզբաղվել, քնից առաջ ալկոհոլային խմիչք չօգտագործել, ճաշել քնից չորս  ժամ առաջ: Պարզվում է՝ շատ քնելը  նույնպես բացասական ազդեցություն կարող է ունենալ, ինչպես անքնությունը:

Ըստ մասնագետների՝ հասուն մարդը պետք է օրվա մեջ 6-ից 8 ժամ քնի: Կանանց խորհուրդ է տրվում մեկ ժամ ավելացնել այդ նորմային, քանի որ նրանք ավելի զգացմունքային են, հետեւաբար՝ հանգստին պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն:

Երեխաները պետք է քնեն օրական 10 ժամից ոչ քիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031