Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ), դիմել է ԲՀԿ-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում համագործակցության առաջարկով: Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ սա նշանակո՞ւմ է, որ ինքը եվս ընդգրկված է լինելու ԲՀԿ համամասնական ցուցակում: «Նման քննարկումներ եւ պայմանավորվածություններ այս պահին չկան»,- ասաց պարոն Շահվերդյանը՝ նկատելով, թե ԲՀԿ-ի հետ համագործակցությունն ինչ մակարդակի եւ բնույթի կլինի, միայն իրենցից կախված չէ:
Ամեն դեպքում. «ԲՀԿ ղեկավարությունն ինչպիսի համագործակցություն էլ առաջարկի՝ մենք պատրաստ ենք այն ընդունելու եւ մեր աշխատանքներն այդ առաջարկին համապատասխան կազմակերպելու»,-ասաց ՀԱՍԿ նախագահը:
Ինչ մնում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մեր զրուցակիցը ոչ քաղաքական ուժերի, ոչ լրատվամիջոցների մեջ դեռեւս չի տեսնում ժողովրդի եւ պետության ճակատագրի նկատմամբ պատասխանատվություն: Ըստ նրա, ամեն ինչին «մատների արանքով» ենք նայում: Իրականում, նրա կարծիքով, գործընթացներն ավելի լուրջ են:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Մովսես Շահվերդյանը գտնում է, որ հայաստանյան հիմնական դերակատար ուժերը՝ Կոմկուսը, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ն՝ օգտագործելով նախընտրական իրավիճակները պետք է քաղաքական դաշտում հստակություն մտցնեն՝ բեւեռացում կատարելու միջոցով, որի արդյունքում կտարանջատվեն ու իրենց տեղը կզբաղեցնեն աջ, ձախ եւ կենտրոնամետ ուժերը: Միայն նման՝ գաղափարական, զարգացումների դեպքում է, որ մեր զրուցակցի կարծիքով, դրական արդյունքներ կգրանցվեն:
ՀՀԿ-ին եւ նրա գաղափարախոսությանը, մեր զրուցակիցը խոստանում է մեկ այլ անգամ «լրջորեն անդրադառնալ»:
ՀԱՍԿ-ը կարեւորում է առաջիկա ընտրությունների բնույթն ու մեթոդաբանությունը եւ եթե իրենք որեւէ կերպ մասնակցություն ունենան ընտրություններին, ամեն ինչ անելու են քաղաքական ուժերի ուշադրությունը դրանց վրա կենտրոնացնելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ