Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի «անզգույշ» կարծիքը` ՀՀԿ-ի մասին

Մարտ 16,2012 14:16

Այսօր ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն անուղղակի ասաց, որ ՀՀԿ-ն, առանց կոալիցիայի, միանձնյա կառավարելու ներուժ չունի: «Պոստ Սկրիպտում» ակումբում հարցին` եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն լինի, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի՞` Տիգրան Ուրիխանյանն իր անձնական համոզմունքը հայտնեց. «Այս կամ այն քաղաքական ուժը, որը ունակ է իրականացնելու սեփական ռեսուրսով սեփական ծրագրի համապատասխան կառավարում, չպիտի որ ինչ-որ երկրորդական պատճառաբանումներով գնա համատեղ կառավարման եւ փնտրի իր համար կոալիցիոն գործընկերներ: Ներգրավվածություն կարող է թույլ տալ, եւ դա նորմալ է»: Լրագրողները փորձեցին ճշտել` արդյոք ճի՞շտ հասկացան` մեկնաբանությունից ելնելով, որ ՀՀԿ-ն այսօր չունի այդ ներուժը` միանձնյա կառավարելու` պարոն Ուրիխանյանը ուղղակի չշարունակեց միտքը` ասելով, որ «Դուք ինքներդ պատասխանեցիք ձեր հարցին` իմ մեկնաբանությամբ: Չգիտեմ՝ ճիշտ եք ասում, թե չէ, չեմ ուզում մեկնաբանել»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ պայմանավորվածությունների մասին լուրերին, Տիգրան Ուրիխանյանը վստահեցրեց. «Պայմանավորվածություններ չեն կարող լինել: Որեւէ ինտրիգ փնտրել այս հարցի շուրջ՝ հարկավոր չէ: ԲՀԿ-ն առաջադրելու է մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ այն ընտրատարածքներում, որտեղ նպատակահարմար է` ելնելով տվյալ ընտրատարածքում համապատասխան հեղինակություն, ճանաչում, վստահություն ունեցող հասարակական-քաղաքական գործունեություն իրականացնող անձանց օգգ-ով: Այսինքն՝ շատ բնականոն ճանապարհով: Առաջադրումները չեն լինելու սահմանափակ թվով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031