Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցում հոգատար լինելը բավարար չէ

Մարտ 16,2012 14:07

Արմավիրի թիվ 1 հատուկ դպրոցում սովորում է 90 աշակերտ՝ ֆիզիկական խնդիրներով եւ մտավոր թույլ ունակություններով: Երեխաներն այս դպրոց են ընդունվում Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի հետազոտություններից հետո: Ուսուցումն իրականացվում է ըստ անհատական ուսումնական պլանի: «Ինչ խոսք, բարդ է նման երեխաների հետ, բայց սա մեր աշխատանքն է, մենք սիրում ենք երեխաներին ու ամեն ինչ անում, որ նրանք ունենան տարրական գիտելիքներ»,- մեզ հետ զրույցում ասաց ուսուցիչներից մեկը: Դպրոցն ունի հատուկ առանձնացված խաղասենյակներ, մարզադահլիճ, ննջասենյակներ, արհեստագործական սենյակ: Կա նաեւ կավագործության արհեստանոց, որը վերջերս է սկսել գործել տնօրեն Լիլիա Ասատրյանի նախաձեռնությամբ:

Դպրոցի ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Նախշուն Գարեգինյանի խոսքերով՝ դպրոցը 1982 թվականից գրականություն չի ստացել, եւ իրենք ստիպված են ուսումնական գործընթացն իրականացնել հին գրքերի կամ իրենց իսկ կողմից մշակված նյութերի միջոցով: Դպրոցում մտահոգված են շրջանավարտների հետագա ուղիով. ոմանք հետո կրթությունը շարունակում են Երեւանի թիվ 2 մասնագիտական կողմնորոշում ունեցող դպրոցում, շատերն էլ հայտնվում են դրսում՝ երբեմն նույնիսկ տառաճանաչ չլինելով:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031