Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օսկանյանը ներկա էր «Ազատ դեմոկրատների» համագումարին

Մարտ 16,2012 13:42

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարին հրավիրյալների թվում ներկա են հիմնականում հայաստանյան ընդդիմադիր դաշտը ներկայացնող, այդ թվում՝ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների առաջնորդներ եւ շարքային անդամներ։ Այստեղ են եւ  համագումարին ուղղված ողջույնի ելույթներ ունեցան  «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, նաեւ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իշխանական դաշտը ներկայացնող գործիչներն, ինչպես եւ ակնկալվում էր՝ նկատի ունենալով, որ «Ազատ դեմոկրատները» իշխանական կուսակցություններին չէին հրավիրել, համագումարում չկան։ Փոխարենը համագումարին ներկա էր ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, բայց, ինչպես ինքն ասաց Aravot.am-ի հետ զրույցում, ոչ թե որպես ԲՀԿ-ի ներկայացուցիչ, այլ որպես Վարդան Օսկանյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031