Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեսակների պայքար

Մարտ 16,2012 13:19

Մեծամասնական կարգով առաջադրվող անձանց ցուցակը, որոնց պաշտպանելու է ՀՀԿ-ն, հակասական տպավորություն է թողել: Մի կողմից՝ այստեղ կա, օրինակ, «Թոխմախի Մհերը», որի շրջապատը եւ հակումները հայտնի են: Նման թեկնածուի պաշտպանելը կարող է նշանակել միայն մի բան. Երեւանի Էրեբունի համայնքում իշխանությունը օգտագործելու է քրեական ռեսուրսը՝ հաջողության հասնելու համար: Այդ տիպի կերպարներ ցուցակում մի քանի հոգի էլ կան, եւ, իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ որեւէ կուսակցություն այդպիսիների հետ իր հույսերը չկապեր: Սակայն հանրահայտ «հեղինակությունների» եւ օլիգարխների կողքին հայտնվել են քաղաքականության տեսանկյունից նոր դեմքեր: Նրանց մի մասին ճանաչում եմ անձամբ, մասնավորապես, գործի բերումով, եւ երբեք առիթ չեմ ունեցել կասկածելու այդ մարդկանց պարկեշտությանը: Նրանք չեն կարող լինել կոճակ սեղմող, ոչ էլ, առավել եւս, դա անելու են ուրիշների փոխարեն:

Այդ ցուցակից հարձակումների թիրախ կդառնա, բնականաբար, Վիկտոր Դալլաքյանը: Բայց եթե հարցին մոտենանք առանց ավելորդ էմոցիաների, ապա օրենսդրական տեխնիկային քաջածանոթ գրագետ մարդուն իր շարքերում ունենալը ձեռնտու է ՀՀԿ-ին: Այնպես որ, գործարքը, այսպես ասած, փոխշահավետ է: Իհարկե, կարելի է պնդել, որ մեր երկրում գոյություն ունեցող քաղաքական եւ տնտեսական համակարգն իր աղաղակող արատներով այս կամ այն պատգամավորի պարկեշտ կամ արհեստավարժ լինելու պատճառով չի փոխվի: Բայց այն առավել եւս չի փոխվի փողոցային աղաղակներով եւ վերոհիշյալ քրեականացված «հեղինակությունների» հասցեին հնչող անզոր սպառնալիքներով:

Ընդհանրապես կարելի է համաձայնել Աշոտ Մանուչարյանի հետ, ով ասում է, թե առաջիկա պայքարը ոչ թե կուսակցությունների, այլ մարդկանց տեսակների միջեւ է: Որպես քաղաքացի՝ ես շատ կցանկանայի, որ Ազգային ժողովում հայտնվեին այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը: Բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ի սպասվելիք համամասնական ցուցակն ամբողջությամբ ինձ դուր է գալիս: Այնտեղ, մասնավորապես, կան մարդիկ, որոնք, ունենալով իշխանություն, իրենց դրսեւորել են ճիշտ այնպես, ինչպես Թոխմախի Մհերը: Պարզ է, որ թե իշխանությունից, թե ընդդիմությունից կլինեն մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր տեսակներ: Թե որն է գերակշռելու՝ շուտով պարզ կլինի:

Անշուշտ, որոշ քաղաքական միավորներ կարող է բերել նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանին թիրախ դարձնելը: Ինչ խոսք, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու նրա համաձայնությունը վիճելի որոշում էր: Բայց երբ տեսնում ես, թե մտավոր ինչպիսի մակարդակ են դրսեւորում նրան փնովողները, համոզվում ես, որ նրանք հաստատ «սխալ» տեսակից են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031