Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դավիթ Քիրամիջյանի պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկայանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը զանգել է, եւ ասել, թե վատառողջ է եւ չի կարողանա ներկայանալ դատական նիստին:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանն ասաց, որ առանց ամբաստանյալի անհնար է դատավարությունը շարունակել. «Այլ ելք չունենք, հետեւաբար, պիտի հետաձգել»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 23-ին ժ.12-ին: