Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակարան առ բնակարան անուն-ագգանուններով գրեք, թե ով ինչ ա ցանկանում»

Մարտ 16,2012 12:54

 

Երեկ համացանցում էր հայտնվել մի լուսանկար,որտեղ գրված էր, որ ՀՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվիստների՝ ֆիքսված աշխատավարձով։ Նկարում կային նաեւ հեռախոսահամարներ, որոնցից մեկով էլ զանգահարեցինք ՀՀԿ գրասենյակ։

– Բարեւ ձեզ, իմ անունը Քրիստինե է, ես ուսանող եմ, Ղարաբաղից եմ եկեք, ձեր համարը տեսա, զանգեցի։ Ինձ ասացին, որ ընտրությունների

հետ կապված կարող եմ ձեզ մոտ աշխատել:

Դուք ո՞ր շենքում եք բնակվում։

– Էբեբունի համայնքում։

Ի սկզբանե այդ աշխատանքը նախատեսված է Արաբկիր համայնքի բնակիչների համար, ովքեր ընտրելու են տվյալ տարածքում, նրանք պետք է աշխատեն իրենց շենքի բնակիչների հետ։

– Ես բարեկամներ ունեմ Արաբկիրում, ես կարող եմ իրենց հետ գնալ էդ ձեր ասածը անել, ուղղակի պետք ա իմանամ՝ ի՞նչ պետք ա կոնկրետ անեմ, որպեսզի իմանամ, կարո՞ղ եմ ձեզ կոնկրետ օգտակար լինել, թե՞ չէ։

– Քրիստինե ջան, ուրեմն, աշխատանքը հիմնականում կայանամ է նրանում, դե գիտեք՝ մայիսի 6-ին ընտրություններն ա, հանրապետական գրասենյակում, տվյալ տարածքը, որը որ նախատեսված ա, տվել են մեզ, Արաբկիրի որոշ շենքերում, ոչ ընդհանուր համայնքում, մենք աշխատում ենք էդ շենքերի հետ։ Ու եթե դուք ասենք՝ Արծրունի 10 շենքից եք, ենթադրենք, պետք ա աշխատեք ձեր շենքի հարեւանների հետ։

– Իզվինիտե, իսկ դուք ի՞նչ եք հասկանում աշխատել ասելով։

Դուք պետք ա ձեր հարեւանների հետ շփվեք, զրուցեք, տեսնեք՝ իրենք ինչ խնդիրներ ունեն։ Ասենք, օրինակ՝ եթե ինչ-որ խնդիր կա, որը մենք ի վիճակի ենք լուծել, տվյալ պարագայում մենք կարող ենք օգնել այդ մարդկանց։

– Եթե ասենք՝ ինքը սոցիալական խնդիր ունի, կամ ինչ-որ տենց պրոբլեմ, տե՞նց, հա՞։

– Եթե սոցիալական խնդիր ունի, եւ դա մեր իրավասության շրջանակներում ա, եթե մենք կարողանանք օգնել, մենք սիրովորովհետեւ անցած անգամ էլ ընտրություններին շատ, շատ, շատ բնակիչներին մենք օգնել ենք սիրով ու իրանք մի մարդու նման եկել են, ընտրել են ՀՀԿի թեկնածուին։

– Ես պետք ա ագիտացիա անեմ հա՞ հանրապետականի համար։

– Հա։

– Իսկ իրանցից ինչ-որ բան պե՞տք ա վերցնեմ։

Եթե դուք կոնկրետ մի շենքի համար սկսեցիք աշխատել, դուք պետք ա բնակարան առ բնակարան անունագգանուններով գրեք, թե ով ինչ ա ցանկանում, ով պատրաստ ա, ու ամենակարեւորը՝ ընտրությունների օրը դուք ձեր ասած էդ մարդկանց, 5 հոգի կլինի թե 10, թե ավել, դուք էդ մարդկանց պետք ա վերցնեք գաք ընտրական տեղամաս, որպեսզի

նրանք ընտրությունը անեն։ Մենք ամեն կերպ կօգնենք ձեզ, թե մեքենայով, եթե մեքենայի հարկ լինի, որպեսզի իրենց տեղափոխեք, չնայած շատ մոտիկ

տարածության վրա յա գտնվում էդ տեղամասը, մանկապարտեզում ա լինելու, իրանք ոտքով էլ կարող են, երկու քայլ ա։ Պարզապես համախմբվում եք բոլորդ միասին ու գալիս եք ընտրության։ Տնօրենը տարածքի մարդ ա, ինքը բոլորին անգիր ճանաչում ա, չի ստացվի նենց, որ դու ասես ես տաս հոգու կբերեմ, ինքը տեսնում ա՝ դու բերում ե՞ս, թե չես բերում:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031