Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակել է, թե ինչ սկզբունքներով է ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնելու հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմաննների ապահովման մշտադիտարկումը. «Հանձնաժողովը ընկերությունների հեռարձակած ծրագրերի ՀՀ ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումը իրականացնելու է.
– հեռուստառադիոծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) անմիջական դիտարկման արդյունքների.
– գրանցամատյանների և ընկերություններից ստացված տեղեկատվության.
– ընտրություններին մասնակցող թեկնածուների, համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և (կամ) նրանց ներկայացուցիչների հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության.
– ընկերությունների կողմից ՀՀ ընտրական օրենսդրության խախտումների մասին լրատվամիջոցների հրապարակումների.
– պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հանձնաժողով ներկայացրած կամ հրապարակած տեղեկատվության»:
ՀՌԱՀ-ը նաեւ ակնկալում է օժանդակություն այս հարցում: