Մարտի 16-ի առավոտյան Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, բարձրադիր հատվածում երթեւեկությունը խափանվել էր: Թաց ձյան եւ սառած ճանապարհի պատճառով Նոյեմբերյան-Երեւան միկրովտոբուսային երթուղու «Մերսեդեսը» չէր կարողանում առաջ շարժվել եւ սահեց, դուրս ընկավ ճանապարհից:
Երթուղայինն ի վերջո Իջեւան հասավ նախատեսվածից մի ժամ ուշացումով: Ճանապարհի երթեւեկելի մասից սահել-դուրս էին ընկել շատ մարդատարներ, այդ թվում՝ Երեւանից Բագրատաշեն մեկնող մաքսակետի հերթափոխի մեքենան: Վարորդները ստիպված էին իրենց մեքենաների անվադողերին շղթաներ հագցրել: Ճանապարհից դուրս եկած մեքենաներին քարշելու համար Ոսկեպար գյուղից «Բելոռուս» տրակտոր էր եկել:
Ձմռան ամիսներին Կիրանց եւ Ոսկեպար գյուղերի տրակտորիստները այս կերպ փող են աշխատում: Այս ճանապարհի սպասարկումն իրականացնող Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ բանվորները բեռնատարից ավազ եւ աղ էին շաղ տալիս : Ժամը 11-ի դրությամբ երթեւեկությունն այդ հատվածում քիչ թե շատ կարգավորվեց, թեեւ ճանապարհը շարունակում է վտանգավոր մնալ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ