ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ՝ արտահերթ համագումարը։ Համագումարի հրավիրյալների թվում է նաեւ հրապարակախոս Մարինե Պետրոսյանը։ Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքով է եկել համագումար՝ ասաց, թե ինքը հավատում եւ աջակցում է «Ազատ դեմոկրատներին» եւ նույնիսկ պատրաստվում է որպես հյուր ելույթ ունենալ։
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ անդամակցի կուսակցությանը, բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ ինքն իրեն այս կարգավիճակում է լավ զգում, երբեք կուսակցական չի եղել եւ չի։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ