Հոկեյի ազգային լիգայի (NHL) մասնակից «Ֆլորիդա» ակումբի խաղացող Սքոթի Ապշոլը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում:
Նա պատճառ է դարձել, որպեսզի ճանաչված պոռնոաստղ Ջինա Լինը բաժանվի ամուսնուց՝ Թրեվիս Նայթից: Արդեն նախկին ամուսինը Ջինային բռնացրել է դավաճանության պահին եւ այդ մասին հրապարակավ հայտարարել տեղի ռադիոալիքներից մեկի եթերում: «Ես վստահ եմ, որ Ջինան քնել է ոչ միայն Ապշոլի, այլեւ՝ Շեյն Վիկտորինոյի եւ Դենի Բիերի հետ: Դա իսկական դավաճանություն է եւ ես չէի կարող դա կուլ տալ», – ասել է Նայթը: Բայց այս պատմությունում հետաքրքիր է մեկ այլ բան. մինչեւ ամուսնանալը խաբված տղամարդը չգիտե՞ր, թե ինչ մասնագիտության տեր է իր ապագա կողակիցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ