– Չե՞ք ցանկանամ հետեւել Շուշան Պետրոսյանի օրինակին։
– Ոչ, չգիտեմ, թե ինչու են ինձ նման հարցով զանգում։
– Ձեր վերաբերմունքը ճշտելու համար։
Կարդացեք նաև
– Իրենց գործն է, ինձ առանձնապէս հետաքրքիր չէ։
– Շոու բիզնեսի ներկայացուցիչների ներկայությունն ԱԺ-ում անիմա՞ստ եք համարում։
– Կարող է եւ շատ լավ աշխատեն, ու իմաստավոր դառնա, կարող է եւ ոչինչ չանեն, ու անիմաստ լինի։ Կարծում եմ, քաղաքականությունը բարդ ոլորտ է, ու ես ինձ այնտեղ չեմ տեսնում, թե ուրիշները ինչպես են վարվում՝ իրենց խնդիրն է։ Ես չեմ կարող ասել՝ ինչպես ինձ կդրսեւորեմ, էլ ուր մնաց ասեմ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ինչպես իրենց կպահեն։
Լելյա ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
– Պատգամավոր դառնալու հավակնություն չունե՞ք։
– Չէ, չէ, չէ։ Նման ցանկություն բացարձակապես չունեմ։
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում շոու բիզնեսի քաղաքականացմանը։
– Վատ։
– Ինչո՞ւ։
– Կարծում եմ՝ արվեստագետը, եթե իսկապես այդպիսին է, պիտի իր գործով զբաղվի։ Բայց եթե մարդիկ համարում են, որ իրենք արդեն պիտի լինեն քաղաքականության մեջ, թող լինեն։ Դա իրենց անձնական խնդիրն է, մենք դրա մեջ մտնելու իրավունք չունենք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես դե ֆակտո»