Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահ. «ՀԱԿ-ը նախկին ներուժը կորցրել է»

Մարտ 16,2012 11:50

Հատվածներ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից:

 – Խորհրդարանական ընտրություններից ամիսուկես առաջ ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներքաղաքական կյանքը։

 

– Բավականին բնականոն եւ դրական զարգացումներով, այն լարվածությունը, որ նախկինում կար քաղաքական դաշտում, փոխադարձ մեղադրանքները, հայհոյախոսությունն ու թշնամանքին սահմանակցող քննադատությունն այժմ չեմ նկատում։ Իսկ դա նշանակում է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, քաղաքական դաշտում արձանագրվել են կարեւոր փոփոխություններ, ինչն առաջիկա ընտրություններն օրինականության եւ միջազգային չափանիշներով անցկացնելու լավագույն երաշխիքներից է։

– Ձեր կարծիքով՝ գլխավոր ինտրիգը ներիշխանակա՞ն դաշտում է, ընդդիմության ներսո՞ւմ, թե՞ իշխանության եւ ընդդիմության միջեւ։

– Խորհրդարանական ընտրությունները մյուս բոլոր ընտրություններից տարբերվում են՝ քաղաքական ուժերի համար ամբողջ դաշտն է մրցակցային. եւ իշխանական դաշտի, եւ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները մրցակցում են միմյանց հետ՝ առանց բացառության։ Դա եւս մեկ նախապայման է ընտրությունների արդարության ապահովման համար։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ քաղաքական ուժեր կլինեն խորհրդարանում։

– Հարցրեք ժողովրդին։

– ՀԱԿը տեսնո՞ւմ եք խորհրդարանում։

– ՀԱԿ-ը նախկին ներուժը կորցրել է, ժամանակը միշտ էլ բերում է իր սրբագրումները՝ նախ, եւ հետո՝ ՀԱԿ-ից հեռացավ «Ազատ դեմոկրատները», որ կազմակերպական մեծ հնարավորություններ ուներ։ Կյանքը ցույց կտա, թե որ կուսակցությունն ինչքանով կմոբիլիզացնի իր ուժերը եւ ինչ գնահատականի կարժանանա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031