Ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթելով Բահրեյին՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Հանդիպումն ընթացել է Տոկիոյում: Երկրորդ խաղակեսում ստադիոնը ցնցվել է ուժեղ երկրաշարժից, որի ուժգնությունը եղել է 6,1 մագնիտուդ: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ոչ միայն զոհեր չեն եղել, այլեւ հանդիպումը չի դադարեցվել՝ շարունակվելով մինչեւ մրցավարի եզրափակիչ սուլիչը: Այդ հաղթանակով ճապոնացի ֆուտբոլիստները 15 միավորով ենթախմբում գրավել են առաջին տեղը եւ չորրորդ անգամ անընդմեջ օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ