Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներքին զորքերի նախկին հրամանատար. «Ես մարտի 1-ին շատ բան եմ արել, որպեսզի արյունահեղություն չլինի»

Մարտ 16,2012 11:18

Հատված թիվ 18 ընտրատարածքում (Արարատի մարզ) ԲՀԿ-ից առաջադրվող ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի՝ Շերիֆի հետ հարցազրույցից:

– Բոլորը մարտի 1-ով են հիշում

– Հերի՛ք ա քաղաքական հարցեր տաք, էլի՛, էլի մարտի 1-ով… գիտե՞ս՝ մարտի 1-ը որտեղիս ա հասել, մարտի 1-ը… դու որեւէ բան գիտե՞ս մարտի 1-ի մասին, իրականում, ռեալ իրականության մեջ։ Ինձ դարձրել եք մարտի 1-ի դեմք, էս, էն… ես մարտի 1-ին շատ բան եմ արել, որպեսզի արյունահեղություն չլինի, էս չլինի, էն չլինի… բայց ինձ սարքել եք ազգի թշնամի, ազգի դավաճան, էդպես չի կարելի չէ։ Մարտի 1, հա մարտի 1: Մարտի 1-ին ես եղել եմ պետական ծառայության մեջ, կատարել եմ իմ առջեւ դրված խնդիրները, ամեն ինչ արել եմ օրենքի շրջանակներում։

– Պարոն Գրիգորյան, մտավախություն չունե՞ք, որ այնուամենայնիվ, մարտի 1-ին Ձեր ունեցած դերակատարության պատճառով ԱԺ ընտրություններում Ձեր հնարավորությունները կնվազեն։

– Չէ՛, չունեմ։ Մտավախություն չունեմ, որովհետեւ ես ո՛չ մարտի 1-ից առաջ, ո՛չ դրանից հետո լուրջ, չգիտեմ, ճակատագրական սխալներ չեմ արել որեւէ մեկի հանդեպ, առավել եւս մեր պետականության դեմ, որ մտավախություն ունենամ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031