Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Ա. Շաբոյանը մեր թղթակցին ասել է, որ առաջիկայում մարզերում բենզինի գինը կբարձրանա։ Դա պայմանավորված է ՏՄՊՊՀ-ի նախօրեի որոշմամբ։
Խնդիրն այն է, որ նախորդ օրը հանձնաժողովը 100 միլիոն դրամով տուգանեց բենզին ներկրող խոշորագույն ընկերությանը՝ «CPS»-ին, այն բանի համար, որ այդ ընկերությունը մարզերում իր բենզալցակայաններից բենզինն ու դիզվառելիքը վաճառում է այն նույն գնով, որով մատակարարում է այլ՝ անհատներին պատկանող բենզալցակայաններին, ինչը խաթարում է մրցակցությունը։ ՏՄՊՊՏ-ի որոշումից հետո մեծածախ եւ մանրածախ գների տարբերությունը պետք է բարձրանա։ Եվ դա, ըստ Արտակ Շաբոյանի, պետք է տեղի ունենա բենզինի եւ դիզվառելիքի մեծածախ գների աճի հաշվին:
«Հայկական ժամանակ»
Կարդացեք նաև