Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը դեմ է կրպակներին, բայց…

Մարտ 16,2012 10:25

«Էշ մի սատկի, գարուն կգա»,- սովորեցնում են մեզ կառավարությունն ու իշխանությունը, եւ իրենք էլ առաջնորդվում են այս սկզբունքով։ Վարչապետը հայտարարում է, թե ինքն էլ է դեմ Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրմանը։ Բայց կառավարությունն իր ընդունած որոշումներով քաղաքապետարանին խրախուսում է դրանք տեղադրել այն պատճառաբանությամբ, թե «Հին Էրիվան» ծրագրի իրականացումից հետո կապամոնտաժեն։ Թե երբ դա տեղի կունենա՝ ասել, բնականաբար, չեն կարող։ Բայց դրա փոխարեն ժողովրդին հույսով են արել, պայծառ ապագայի հավատ ներշնչել, որի բացակայությունը կամ անբավարարությունն էլ, ինչպես հիմա պարզվում է, այսքան ժամանակ եղել են «մանր-մունր» ձախողումների միակ պատճառը։ Այդպես մինչեւ հիմա սկսում ենք նոր ատոմակայանի շինարարությունը, Դիլիջանը ֆինանսական, Երեւանը՝ առողջապահական տարածաշրջանային կենտրոն դարձնելը, Հարավ-Հյուսիս ավտոճանապարհային մագիստրալի շինարարությունը, եւ այսպես շատ ու շատ այլ մեգածրագրեր։ Հիմա էլ նոր՝ փոխվելու ու փոխելու խնդիր է դրվել մեր առաջ։ Ու քանի դեռ միամտաբար սպասում ենք, թե երբ է դա տեղի ունենալու, ինչից է սկսվելու, ուզում ենք հասկանալ՝ մեզ ուր է տանելու, իշխանությունը շատ կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ մեզ համոզելով, որ դրա լավագույն ձեւը օլիգարխիկ ու քրեական հեղինակություններին մեծամասնական ընտրակարգով նորից խորհրդարան բերելն է։ Դե, փոխվելն էլ ինչպե՞ս է լինում։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031