Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաղանդավոր լինել չեն սովորում, այդպիսին ծնվում են» Երիտասարդ երգչուհի

Մարտ 16,2012 10:02

Մարդիկ շարունակ հետաքրքրվում են հայտնի մարդկանց գործունեությամբ և անձնական կյանքով, լրատվամիջոցներում փնտրում են նրանց մասին նորություններ և հարցազրույցներ: Բայց քչերը գիտեն, որ մեզանում կան բազմաթիվ տաղանդավոր երգիչներ, ովքեր դեռ հայտնի չեն լայն հանրությանը, իսկ լրատվամիջոցներն էլ դեռ չեն շտապում լուսաբանել նրանց գործունեությունը:  Հարցազրույցիս նպատակն է լսարանի համար բացահայտել մերօրյա հայ երգարվեստի երիտասարդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիրներից մեկին. իմ զրուցակիցն է երգչուհի Հելեն Մարգարյանը:

 

 Երգը` որպես կյանքի ուղի ընտրելու որոշմանդ վրա արդյո՞ք որևէ մեկն ազդեցություն ունեցել է:

-Ես ծնվել և մեծացել եմ երաժշտության մեջ, և սերը դեպի երգարվեստը իմ մեջ սերմանվել է դեռ մանկուց: Հայրիկս կոմպոզիտոր է, այս հանգամանքն իհարկե ունեցել է որոշակի ազդեցություն, սակայն երբեք չի պարտավորեցրել: Ես ինքս եմ ընտրել այս ուղին:

  -Հիշու՞մ ես առաջին բեմելդ, ի՞նչ էիր զգում այդ պահին:

-Առաջին անգամ բեմ եմ բարձրացել հինգ տարեկանում: Շատ տարիներ են անցել այդ օրվանից, և մի քիչ աղոտ եմ հիշում: Միայն հիշում եմ, որ ձեռքիս կար տիկնիկ, իսկ ես անընհատ նայում էի նրան ու երգում: Շատ հուզված էի, չէի կարողանում անգամ դեպի հանդիսատեսը նայել:

Բեմը և, առհասարակ, արվեստի ուղին ընտրած անհատը չի կարող խուսափել հանրաճանաչ լինելուց:  Ինքդ պատրա՞ստ ես լինել հայտնի և գիտակցում ես երևույթի դրական ու բացասական կողմերը:

  –Հայտնի դառնալուն պատրաստ եմ: Իսկ հայտնի լինելու լավ կամ վատ հետևանքները կախված են անհատից: Եթե դրական մարդ ես ու համապատասխան էլ դրսևորում ես քեզ նաև որպես արտիստ, ուրեմն հազիվ թե այն բացասաբար ազդի քեզ վրա:

Լավ երգիչ լինելու համար երաժշտական կրթությունը կարևորու՞մ ես:

-Ամենևին: Տաղանդավոր լինել չեն սովորում, այդպիսին պետք է ծնվել:

Այսօր մարդիկ  ավելի հաճախ նախընտրում են բեմում տեսնել շոու, քան երգարվեստին իսկապես տիրապետող և վոկալային լավ տվյալներ ունեցող արտիստի: Դու ինչպե՞ս ես վերաբերում սրան:

-Բանն այն է, որ հայկական բեմում շոու ասվածն այսօր դժվար է տեսնել: Իսկ տաղանդավոր մարդիկ միշտ էլ կգնահատվեն: Ինչ վերաբերվում է լսարանի պահանջարկին` ինչ մատուցում ես, ինչպես մատուցում ես, այնպես էլ ընկալվում ես: Եվ հետո, իսկական արվեստագետը հանրության պահանջով չի շարժվում, այլ թելադրում է նրան իսկական արվեստ` բաձրացնելով նրա երաժշտական ճաշակը:

Իդեալներ ունե՞ս երգարվեստում և ի՞նչ ես սովորել դու նրանից:

  –Որպես այդպիսին իդեալներ չունեմ, բայց այն մարդը, ով ինձ համար օրինակ է ծառայում ոչ միայն երգարվեստում, այլ նաև կյանքում, հայրս է:

Հատկապես  ո՞ր ժանրերն են քեզ հոգեհարազատ, որում ես, ըստ քեզ, լավագույնս դրսևորվում:

  –Շատ ժանրեր կան, որ ինձ հոգեհարազատ են, ինչպես օրինակ ջազ, փոփ և այլն: Ես սիրում եմ լսել ռիթմիկ երաժշտություն, բայց կատարել սիրում եմ իրենց մեղեդայնությամբ աչքի ընկնող երգեր:

 -Կպատմե՞ս քո անցած երաժշտական ուղու մասին:

-Ես սովորել եմ Երգի պետական թատրոնին կից ստուդիայում: Թատրոնն ինձ օգնել է ինքնահաստատվել առաջին հերթին որպես մարդ, նոր միայն որպես արտիստ: Երգել եմ բազմաթիվ համապետական միջոցառումներում և մի շարք բարեգործական համերգներում: Այժմ էլ դասավանդում եմ «Հրաշք մեղեդի» մանկական երգի ստուդիայում:

  -Քեզ հաճախ չենք տեսնում ասպարեզում, և լայն զանգվածները հնարավորություն չունեն լսելու քեզ: Ի՞նչն է պատճառը:

-Այս հարցը հաճախ են ինձ տալիս, և ես միշտ պատասխանում եմ, որ դեռ ժամանակը չէ, քանի որ պետք է ունենաս քո ասելիքը, հետո միայն քայլեր ձեռնարկես այդ ուղղությամբ:

Իսկ երկա՞ ր պիտի սպասենք այդ պահին:

-Կարծում եմ, որ ոչ: Կարող է մի գեղեցիկ օր արթնանամ ու հասկանամ, որ արդեն հանրությանը` որպես արտիստ ներկայանալու պահը հասունացել է:

 

Նանե Մանասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031