Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիմինալը մեր իրականությունը չէ. Կինոգետ

Մարտ 15,2012 21:39

Եթերից ցուցադրվող հեռուստասերիալները շատ են ու միևնույն ժամանակ բազմաբովանդակ: Մարդիկ օրվա ընթացքում ամենաքիչը 2 3 ժամ տրամադրում են դրանց, անհամբերությամբ սպասում, թե ասենք Նարինեն ում աղջիկն է: «Ստրկուհի Իզաուրա», «The clone». Որքան մարդ է արտասվել սրանց պատճառով: Բայց այսօր դրանց փոխարինելու է եկել մերը` տեղական սերիլաը, որտեղ ցուցադրվում է «ծերը ծերին» ապրող մարդկանց, ովքեր, չգիտես` ինչո՞ւ, միշտ սիրահարվում են հարուստի տղաներին: 40-ամյա Աիդան էլ  նրանցից է, ով դիտում է միայն հայկական հեռուստասերիալներ: Իր խոսքով, Պանչոները, Իզաբելաները  ու նմանանտիպ այլ հերոսները «բանի պետք չեն»: Հետևելով սերիալների որակին, հասկացել է` նորը իր հետ բերում է որակի բարձրացում: Օրվա ընթացքում գրեթե հասցնում է դիտել բոլոր սերիաները: Դա էլ բացատրում է այսպես. «Երևի պարապ ենք, դրանից ա»: Թե ո՞ր հեռուստասերիալն է իր կողմից սիրվածը, չի ցանկանում ասել:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը ինքնին սերիալին դեմ չէ: Պատահում է այնպես, որ ինքն էլ է դիտում, բայց ուղղակի:

Կինոյի էությունը կյանքի հավերժացումն է: Կյանքը ունի սկիզբ և ավարտ, ինչը կինոգետը չի տեսնում հայկական սերիալներում: Այն կարող է ունենալ 300 սերիա, բայց չունենա ավարտ: «Սերիալը պետք է ճիշտ օգտագործել: Ինձ պետք չի մտնել գողի տուն»,- ասում է նա: Մերօրյա նմանատիպ ֆլմերում կրիմինալ տարրը մեծ տեղ է գրավում: Պարոն Հասմիկյանն էլ հարցնում է. «Իսկ ի՞նչ է, նորմալ մարդը չի՞ կարող սերիալի հերոս լինել»:

Սերիալը իրականության վերարտադրումն է: Մենք էլ լսած կլինենք այս արատահայտությունը` «Հեռուստասերիալով ցուցադրվում է Հայաստանում կատարվողը»: Կինոգետն էլ ասում է, եթե կրիմինալը կամ գողն է մեր իրականությունը, ապա նրանք իրակնություն չեն: Դրանցում պետք է լինի լոգիկա: Իսկ մեր սերիալներում 2 հոգի հանդիպում են իրար ու մի քանի սերիա երկխոսում: Այդպիսի վատ որակի համար մեղավոր են պրոդյուսերները, իսկ դերասաններին պետք չէ մեղադրել, քանի-որ նրանք իրենց գործն են կատարում:

Պրոֆեսոր, կինոգետ Հելբերդ Գասպարյանն էլ համոզված է, որ կարճ ժամանակում հեռուստասերիալ չի կարող ստեղծվել: Ներկայացնելով մեր հեռուստասերիալների ստեղծման սկզբունքը` ասում է. «Այսօր դրանց սցենարիստները չեն մտածում վաղվա սերիայի մասին: Գրում են օրվա համար»:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031