Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա հրապարակած տեղեկություններով, մեծամասնական ընտրակարգով եւս 23 նոր թեկնածու է առաջադրվել:
Թիվ 9 ընտրատարածքում ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն է առաջադրվել: Թիվ 14-ում էլ՝ «Տիգրան Մեծ» ընկերության տնօրեն, հանրապետական Վրեժ Մարկոսյանն է: Թեկնածության առաջադրում կա նաեւ 15-րդ ընտրատարածքում. այստեղ Թալինի քաղաքապետ, հանրապետական Մնացական Մնացականյանն է հայտնվել, 16- ում էլ ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանին է մրցակից հայտնվել՝ «Ալմար» ընկերության տնօրեն, հանրապետական Մուրադ Մուրադյանը:
Թիվ 18 ընտրատարածքում առաջադրվել է անկուսակցական Արայիկ Գրիգորյանը, 19-ում՝ հանրապետական Հակոբ Հակոբյանը, 20-րդում էլ՝ անկուսակցական, մենատնտես Էդվարդ Անտոնյանը: Թիվ 21-ում՝ ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է, թիվ 23-ում՝ կրկին գործարար, «Ապակեմեկուսիչ» ընկերության տնօրեն, ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը:
24-րդ ընտրատարածքում միանգամից երկու թեկնածություն է առաջադրվել՝ ՀՀԿ-ական Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ անկուսակցական Խորեն Սարգսյանը: Թիվ 26-ում՝ ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանն է, 27-ում ԵԿՄ աշխատակազմի ղեկավար ՀՀԿ-ական Համլետ Հայրապետյանը: 29-ում՝ անկուսակցական Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանը, 31-ում՝ ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, իսկ 34-ում ԲՀԿ-ական է առաջադրվել՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Թիվ 36-ում էլ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ կմրցի . թեկնածուները ԱԺ պատգամավորներ Մխիթար Վարագյանն ու Մուշեղ Պետոյանն են: Թիվ 37-ում էլ անկուսակցական Սամվել Հարությունյանի հետ կպայքարի ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը: 38 ընտրատեղամասում ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն է, իսկ Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը թիվ 41-ում կմրցի ՀՀԿ-ական ու կրկին Հակոբ Հակոբյան անունով Աժ պատգամավորի հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ