Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ( նստավայրը` Իջեւան) նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ մարտի 15-ին այս ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու են գրանցվել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եւ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ, եւ վերջերս ՀՀԿ-ին անդամագրված Հակոբ Հակոբյանը: Նրանք երկուսն էլ առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից: Այս ընտրատարածքում, առաջիկայում հավանաբար, նաեւ այլ առաջադրումներ կլինեն:
Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (նստավայրը` Նոյեմբերյան) տեղեկացա,որ այս ընտրատարածքում առայժմ առաջադրումներ չկան: Միքայել Վարդանյանի լիազորված անձը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ, գործարար Վարուժան Բաբաջանյանը հանձնաժողովից վերցրել են պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ոսկան Սարգսյան