Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանը՝ դատապարտված լրագրողների ու պաշտոնյաների մասին ոչ հավաստի տեղեկություններ հրապարակած լրագրողների մասին (Տեսանյութ)

Մարտ 15,2012 18:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց լրագրողների հավատարմագրման այս տարվա հունվարին հաստատված կարգում: Հիշեցնենք, որ ԿԸՀ հավատարմագրման կարգը քննադատության էր արժանացել մի շարք լրագրողական կազմակերպությունների կողմից: Վիճահարույց ենթակետերը հետեւյալն էին. լրագրողի հավատարմագրումը մերժվում է կամ դադարեցվում է, եթե «նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը» կամ «դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ»:

«Այս որոշումից հետո սկսեցին անընկալելի շահարկումներ այս կարգի նկատմամբ, մասնավորապես տարածվեցին տեղեկություններ, թե հանձնաժողովը փորձ է կատարում լրացուցիչ խոչընդոտներ կամ սահմանափակումներ մտցնել հավատարմագրման իրականացման հարցում՝ Ազգային ժողովի ընտրություններում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մտադրությամբ պայմանավորված»,- հիշեցրեց պարոն Մուկուչյանը եւ դրանով բացատրեց կարգում վիճահարույց ենթակետերը չեղյալ համարելու որոշումը:

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ լրագրողներին ասաց, որ դեռ մեկ շաբաթ առաջ մի շարք կազմակերպություններ ԿԸՀ էին ներկայացրել իրենց մտահոգությունները սահմանված կարգի առումով: Նրա խոսքերով, եթե հանձնաժողովը փոփոխություններ չկատարեր, իսկապես խնդիրներ կարող էին առաջանալ: Պարոն Մելիքյանն ասաց, որ Տ. Մուկուչյանի որոշ մեկնաբանությունների հետ ինքը համաձայն չէր եւ կարծում է, որ մյուս վիճահարույց ենթակետերի նման պետք է փոխվի նաեւ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լրագրողի հավատարմագրման դադարեցման կարգը, եւ նման լրագրողներին էլ թույլ տալ լուսաբանել ԿԸՀ աշխատանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031