Այսօր` մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում Կամազ 5410 մակնիշի 43 ՕԼ 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 51-ամյա Սարիբեկ Ղահրամանյանը, վարելով ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և ավտոմեքենան կողաշրջվել է: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վարդան Նազարյանը:Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ վթարի վայրում կողաշրջված բեռնատարը որոշ չափով դանդաղեցնում էր երթևեկությունը, քանի որ ճանապարհի մի հիմնական մասը փակվել էր: