Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը` լրագրողներին ծեծելու մասին. «Դուք խի՞ եք ինձ աբորիգենի տեղ դնում, որ» (Տեսանյութ)

Մարտ 15,2012 16:53

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանեց, թե պատրաստվո՞ւմ է ծեծել լրագրողներին` մանդատը վայր դնելուց հետո: Հիշեցնենք, որ ասուլիսներից մեկում ասելով, որ մամուլը գրել է, թե նա զբաղվում է թմրանյութերի ու զենքի վաճառքով` խոստացել էր, որ մանդատը թողնելուց հետո կպատժի եւ հատուկ լրագրողների համար կոնկրետացրել պատժի տեսակը. «Չգիտե՞ք՝ ես ինչ պտի անեմ, պտի պատժեմ, ծեծեմ» :

Մեր հարցին` հիմա, որ արդեն մանդատը վայր եք դնում, սպասենք լրագրողների տուրուդմփոցի՞, պարոն Հայրապետյանը հերքեց, որ ինքը ծեծելու անուն է տվել. «Ես ասել եմ կծեծե՞մ: Ես ծեծելու անուն չեմ տվել: Քանի որ դուք հիմա սուտ եք ասումԱսել եմ՝ գիտեք ոնց եմ ես լուծում: Այսինքն` ես հիմա սկսելու եմ ձեր բոլորի հետ ընկերություն անել: Քանի՞ անգամ ես տեսել ես տուրուդմփոց անեմ: Ես էդ տարիքից վաղու~ց դուրս եմ եկել, որ տուրուդմփոց անեմ»: Մենք ճշտեցինք` հարցը լուծելու այլ ճանապարհները որո՞նք են` նա մանրամասնեց. «Այսինքն, գնալու ենք մի տեղ նստենք, սուրճ խմենք ու քննարկենք մեր երկրի, ասենք, ինչոր ոլորտի վիճակը: Մի օր, ասենք, կարող է հրավիրեմ բոլոր լրագրողներին ֆուրշետի, նստենք, զրուցենք, իրար հետ շփվենք: Դուք խի՞ եք ինձ աբորիգենի տեղ դնում, որ»:

Մեր դիտարկմանը, որ ինչու է տպավորություն ստեղծվել, որ Ռուբեն Հայրապետյանը վատ հարաբերություններ ունի լրագրողների հետ, երեւի Գրիշա Բալասանյանի օրինակից է` պարոն Հայրապետյանը վստահեցրեց, որ ինքը Գրիշային անձամբ ասել է, թե նա ով է. «Գրիշան ինքն էլ է ընդունում՝ ինքն ով է: Գրիշայի օրինակով մի փորձեք մարդու ճանաչել: Առհասարակ մի լրագրող փորձում է մի հատ փոքրիկ դեպքը ճոխացնել, փոքրացնել, որ հետո հասարակական կարծիք ստեղծի: Շփվեք իմ հետ, կտենաք` ես էդ մարդն եմ, թե՝ չէ: Ես որ ասում եմ իմ մեթոդներով` իմ մեթոդները շատ ավելի մարդկային են: Ինձ ժողովուրդն ավելի սիրում է` որպես բարություն անող, բարի մարդու` իհարկե, լինելով նաեւ ուժեղ մարդ: Իսկ բարություն կարող է անել միայն ուժեղ մարդը: Չար բաները անում են թույլ, ճղճիմ մարդիկ»:

Իսկ ասուլիսում լրագրողներից մեկի հարցին` հնարավո՞ր է ձեր գործունեության որոշ դրվագներ դեր խաղացին, որ դուք հիմա չեք մտնում խորհրդարան, օրինակ` լրագրողներին հայհոյելը` պարոն Հայրապետյանը վստահեցրեց. «Ոչ, ես լրագրողներին չեմ հայհոյել: Գրիշա Բալասանյանը ինքը ցանկություն է ունեցել հայհոյանք լսելու` լսել է: Ես իրեն չեմ հայհոյել, թող անջատեր` չլսեր, ինքը ուշադիր որ լսել է` ես հիմա ի՞նչ անեմ, ես մեղավո՞ր եմ»:

Տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել այն, որ ձեր ընկերը` Էդիկ Գրիգորյանն է ձեր փոխարեն առաջադրվել: Ասում են, որ նա, ըստ էության, ձեր փոխարինողն է եւ ձեր կամքը, թելադրանքն է կատարելու խորհրդարանում: Մեր այս դիտարկմանը Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Էսքան վախտ տեսե՞լ եք մի պատգամավոր, որ բացի օրենսդրական գործունեությունից, ուրիշ բանով կարողանա զբաղվի: Ի՞նչ կամք պիտի կատարի: Դուք հասուն աղջիկ եք, ի՞նչ կարող է ուզենամ ես, որ անի: Դրանք ուղղակի փողոցային խոսակցություններ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031