Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Orange-ը Ֆուտբոլասերների Գավաթով մեկնարկում է ԵՎՐՈ 2012-ի միջոցառումները շարքը

Մարտ 15,2012 16:45

ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ 2012-ի մեկնարկից 100 օրից էլ քիչ է մնացել

 11 երկրների ֆուտբոլասերներ հնարավորություն կունենան ստանալ առաջնությանը մասնակցելու տոմսեր և այլ մրցանակներ

2012թ. ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Orange-ը մեկնարկում է իր առաջին համաեվրոպական մրցույթը` հնարավորություն ընձեռելով ֆուտբոլասերներին աջակցել իրենց ազգային հավաքականին եւ սիրելի թիմերին ինչպես երբեւէ նախկինում, եւ պատրաստվել այս համաեվրոպական սպորտային իրադարձությանը:

Orange Ֆուտբոլասերների Գավաթը, որը կմեկնարկի այսօր www.supporterscup.orange.com կայքում, հնարավորություն կընձեռի ողջ Եվրոպայի ֆուտբոլասեր հանրությանը` սովորական ֆուտբոլասերներից մինչեւ մոլի երկրպագուներ, գրանցվել նշված կայքում եւ առցանց կամ բջջային հեռախոսների միջոցով մասնակցել կայքի շրջանակներում անկացվող խաղ-մրցույթներին եւ ստանալ մրցանակներ, այդ թվում` EURO 2012TM-ի  շրջանակներում Orange-ի կողմից առաջարկվող ապրանքներ, նոր հեռախոսներ: Իսկ հաղթող թիմերը կարժանանան գլխավոր մրցանակին` VIP ավտոբուսով մեկնում Վարշավա եւ Կիեւ` մասնակցելու առաջնության առաջին եւ եզրափակիչ խաղերին:

Orange-ի ներկայության 11 եվրոպական երկրներում յուրաքանչյուր ոք` անկախ այն բանից` Orange-ի բաժանորդ է, թե ոչ, կարող է մասնակցել Orange Ֆուտբոլասերների Գավաթին: Մոտակա ամիսներին Orange-ը կմեկնարկի այլ մրցարշավեր ևս` հնարավորություն ընձեռելով կյանքի կոչել EURO 2012TM-ը բոլոր այն ֆուտբոլասերների համար, ովքեր աջակցում են իրենց սիրելի թիմերին ինչպես տանը, այնպես էլ մարզադաշտում:

«EURO 2012tm-ը բոլոր ֆուտբոլասերների համար լինելու է տարվա իրադարձությունը, եւ Orange Ֆուտբոլասերների Գավաթի, պաշտոնական ծրագրային հավելվածի և հատուկ այս առաջնության համար մեկնարկող այլ մրցարշավների միջոցով մենք աջակցում ենք բոլոր ֆուտբոլասերների սպորտային խանդավառությանը: Մենք հավատում ենք, որ մի շարք գրավիչ մրցույթների, ապրանքների եւ ծառայությունների միջոցով մենք կկարողանանք կյանքի կոչել այս իսկապես մեծ ֆուտբոլային իրադարձությունը մեր բաժանորդների եւ բոլոր ֆուտբոլասերների համար Հայաստանում, ինչպես ողջ Եվրոպայում,» ասաց  Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մրցույթի շրջանակներում անցկացվում են խաղեր, որոնց ֆուտբոլասերները կարող են մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով, առցանց կամ բջջային հեռախոսների միջոցով: Այսօրվանից սկսած` ֆուտբոլասերները կարող են գրանցվել եւ խաղ-մրցույթներին պատրաստվելու համար կազմել թիմեր, իսկ ֆուտբոլային առաջնությանը կարող են պատրաստվել` ստեղծելով իրենց ավատարը իրենց սիրելի հավաքականի պատկերով, ավելի շատ տեղեկություններ հավաքելով վերջինիս մասին և նույնիսկ ներկվելով ազգային դրոշի գույներով:

«Մոտակա ամիսներին եւ մինչեւ խաղերի ավարտը մենք պարբերաբար կունենանք առաջարկներ ու անակնկալներ մեր բաժանորդների համար: Որպես առաջնության պաշտոնական գործընկեր` մենք կկարողանանք մեր բաժանորդներին հնարավորություն տալ ունենալ յուրահատուկ հուշանվերներ, բրենդավորված տարբեր ապրանքներ ու տոմսեր խաղերի համար: Ֆուտբոլային տոնին կմասնակցեն բոլորը` կանխավճարային բաժանորդները, Դելֆինի, Թիթեռի ու Պանտերայի բաժանորդները, ինտերնետի բաժանորդները, նրանք, ովքեր այստեղ են դիտելու խաղերը և նրանք, ովքեր մեկնելու են Լեհաստան կամ Ուկրաինա եւ այնտեղ սատարելու իրենց նախընտրած հավաքականին: Շուտով պատրաստ կլինի նաև հատուկ ծրագրային հավելվածը սմարթֆոնների օգտագործողների համար: Գալիք ամիսներն Orange-ում ֆուտբոլային են լինելու»,- ասաց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված եւ հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:

Orange Ֆուտբոլասերների Գավաթի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք այցելել www.supporterscup.orange.com կայք կամ հետևել #SUPPORTERSCUP-ին twitter սոցիալական ցանցում:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031