Այսօր լրագրողները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության պատասխանատուներից հետաքրքրվեցին, թե արդյոք ցանկություն չունե՞ն գնել «Արմավիա» ավիաընկերությունը՝ մեջբերելով ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի օրերս արած այն հայտարարությունը, թե՝ «եթե գնորդ լինի ապա, ինքը պատրաստ է վաճառել «Արմավիան»: Ի պատասխան, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանն ասաց, որ իրենք որեւէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չեն լսել, այդ պատճառով չեն կարող ասել՝ ցանկություն կունենա՞ն «Արմավիան», գնել, թե՞ ոչ: Լրագրողների դիտարկմանն էլ, թե այդկերպ համ էլ պարտքերի հարցը մեխանիկորեն կլուծվի՝ օդանավակայանի ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք օդանավակայանի բիզնեսով են զբաղվում եւ ավիաընկերության բիզնես անելու մտադրություն չունեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ