Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Human Rights Watch». «Ռուսաստանի իշխանությունները հրահրում են խռովությունները»

Մարտ 15,2012 16:14

«Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում մարտի սկզբին կալանավորվել և ծեծի են ենթարկվել խաղաղ ցուցարարներ»:

Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը, որը հորդորել է Ռուսաստանի իշխանություններին անհապաղ պատասխանատվության ենթարկել ցուցարարների հանդեպ չափազանց ուժի կիրառելու մեջ մեղադրվող անվտանգության ուժերի ծառայողներին:

Իրավապաշտպանների համաձայն, Ռուսաստանում մարտի 4-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո իշխանությունները չեն խոչընդոտել բողոքի զանգվածային ցույցերի անցկացումը երկրի մայրաքաղաքում, սակայն հրաժարվել են թույլատրել նման ակցիաների անցկացումը Սանկտ Պետերբուրգ և Նիժնի Նովգորոդ քաղաքներում, որտեղ մարտի 5-ին և 10-ին անցկացված ժողովրդավարական ցույցերի ընթացքում ուժային կառույցները կալանավորել և ծեծի են ենթարկել ցույցերի մասնակիցներին:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի իշխանությունները հանրավորություն են ընձեռել ընդդիմախոսներին բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնել Մոսկվայում՝ առանց ոստիկանության միջամտության: Ընտրություններից հետո խաղաղ ցույցերի անցկացման կասեցումը սակայն կարող է խոչընդոտել դրական այս զարգացումները», – ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուլիյամսոնը:

Ուլիյամսոնն նշել է, որ բողոքի ցույցերի անցկացման թույլտվություններ չտալով՝ իշխանությունները փաստորեն հրահրում են ցույցերի մասնակիցներին խախտել համապատասխան իրավական դրույթներ և օգտագործում են այդ հանգամանքը ցուցարարների կալանավորման և նրանց դեմ ուժ գործադրելու համար:

«Հավաքների ազատությունը  ժողովրդավարության հիմնարար բաղադրիչն է: Քաղաքական նոր շրջանում Ռուսաստանը պետք է երաշխավորի խաղաղ հավաքների ազատության ապահովման գծով իր պարտավորությունների կատարումն ամբողջությամբ», – շեշտել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուլիյամսոնը:

Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031