Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծամտություն թող չթվա՝ կպակասի նաեւ մի լավ ձայն». Էլիզաբեթ Ադիկյանը իր՝ նախագիծը լքելու մասին

Մարտ 15,2012 15:05

Երեկ «Հայ սուպերսթարի 5» նախագծից հեռացավ Էլիզաբեթ Ադիկյանը: Աղջկա համար իրադարձությունների նման շրջադարձն անսապսելի էր, մեզ էլ է ասում ՝ չէր սպասում, իր կատարման մասին հնչել էին դրական կարծիքներ, միայն բեմականացման մասին էր «անհասկանալի» բառը լսել: Գալա համերգին երգի ընտրությունն էլ ինքը չէր կատարել. «Մտածում էի՝ ինչ առաջարկեն, կերգեմ: Լեդի Գագայի երգերը չեմ լսում, առաջին անգամ էի այդ երգը լսում, կատարումս էլ, կարծում եմ՝ լավ էր, շատ լավ խոսքեր լսեցի, միայն բեմականացումս չէին հավանել, բայց կարծում եմ՝ այդտեղ իմ մեղքը չկար»,- ասում է նա:  էլիզաբեթը ուժեղ է, ինքն է իրեն բնորոշում.  «Թույլ եմ միայն այն պահով, որ չեմ կարողանում արցունքներս պահել»,- ասում է նա: Նախագծից  էլ հեռանում է թեթեւ սրտով, այստեղից նա տանելու է ձեռք բերած փորձը: Ասում է՝ «Հայ սուպերսթարին» այժմ կպակասի Էլիզաբեթ Ադիկյանը. «Մեծամտություն թող չթվա՝ կպակասի նաեւ մի լավ ձայն»,- ժպտում է սկսնակ երգչուհին: Որոշել է շարունակել այն ճանապարհը, որ սկսել է, այն ինքնավստահությունն էլ, որ մի ժամանակ կոտրվել էր, հիմա վերականգնվել է:  Իր ընկերներին մաղթում է հաջողություն. «Հիմա լացում եմ, բայց երեկոյան գնալու ենք քեֆ անելու, Անահիտի ծնունդն է, իրեն էլ շատ եմ սիրում, բայց առանձնահատուկ հաջողություն կմաղթեմ Ռիմային, որովհետեւ ինքը փոքր է, ու ինձ թվում է՝  այնքան չի դիմանա, ինչքան որ ես եմ կարողացել դիմանալ»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031