Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն «արժող-չարժող» էլ Ռուբեն Հայրապետյանին չի ասի` ինչի՞ ես բացակայում նիստերից

Մարտ 15,2012 14:35

«Ես կատարում եմ ձեր բոլորի ցանկությունը: Բոլորդ շատ էիք ուզում, որ ես պատգամավոր չլինեմ, հիմա ես չեմ լինելու, էլ ի՞նչ եք ուզում: Հրաժարվում եմ, ամբողջությամբ իմ ժամանակը տալու եմ ֆուտբոլին»,- այսօր ՀՖՖ նախագահ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրավիրած մամուլի ասուլիսում մեկնաբանություններ տվեց, թե ինչու էլ չի ուզում պատգամավոր դառնալ: Պարոն Հայրապետյանն ասել էր, որ չնայած չի առաջադրվի, բայց կուսակցությանը կօգնի ընտրություններում: Լրագրողները հետաքրքրվեցին` օգնել ասելով` ի՞նչ նկատի ունեք` ֆինանսապե՞ս, թե՞ այլ կերպ, ինչին պարոն Հայրապետյանը պատասխանեց, որ օգնելու է ամեն ձեւ, օգտագործելու է ողջ հնարավորությունները, բոլոր լծակները: Հարցին` ընտրություններ կեղծելու է՞լ եք` նա պատասխանեց. «Ես ե՞րբ եմ կեղծել, կեղծելը ձեզանից է դուրս եկել, լավ ա չեք ասում,որ ես էլ եմ կեղծիքներով ընտրվել մի քանի անգամ»:

Ինչ վերաբերում է չառաջադրվելու բուն պատճառին, պարոն Հայրապետյանի մեկնաբանելով` «Բոլորին հայտնի է, որ ես շատ զբաղված եմ, երկու կոմիտեի նախագահի տեղակալ եմ, նրանց բոլորի ժողովները համընկնում են երկուշաբթի-երեքշաբթիի հետ: Դուք գիտեք, որ ԱԺ-ում էլ է այդ օրերը նիստեր ու ավելորդ ասեկոսեների առարկա է դառնում: Ամեն տեղից դուրս եկող մարդ, արժող-չարժող, որը հասկանում է ընդհանրապես որեւէ բան կամ չի հասկանում՝փորձում է ինձ շահարկել, որ ես բացակայում եմ նիստերից, դրա համար կուսակցությունը որոշեց, որ ես ավելի լավ կլինի մնամ ֆուտբոլում եւ զբաղվեմ հայկական ֆուտբոլի զարգացմամբ: Տեղից դուրս պրծուկ ինձ ասում էր` ինչի՞ չես նիստերին գնում: Երկուսն իրար հետ համատեղելի չէր, ժողովուրդ ջան: ՀՀ նախագահն իմ առաջ խնդիր է դրել, որ պետք է պարտադիր աշխարհի առաջնության ընտրական փուլը հաղթահարենք: Բացի դրանից, նախագահը հայտարարարել է, որ ցուցակում գործարար մարդ չի լինելու»:

Սամվել Ալեքսանյանը երեկ ասել էր, որ բավականին անտրամադիր է եւ շատ է տխրել Ռ. Հայրապետյանի որոշումից: Հարցին` հնարավո՞ր է, որ նա ստիպի ձեզ փոխել որոշումը` պրն Հայրապետյանը պատասխանեց. «Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, չէ շա~տ ուշադիր նայեք ու տեսեք` ես նմա՞ն եմ էն մարդուն, որին կարող են ընդհանրապես ստիպել»:

Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանի առաջադրվելուն, պարոն Հայրապետյանի մեկնաբանությամբ` նա անկախ պատգամավոր է, ՀՀԿ-ից չէ. «Եթե ուզում եք ժողովրդավարական պետություն, ամեն ՀՀ քաղաքացի մեծամասնականով կարող է առաջադրվել, այդ թվում` նույնիսկ ՀԱԿ-ի անդամները»:

Ռուբեն Հայրապետյանը մի հանելուկ էր ասել, թե ինչու է ինքը սկսել ավելի հաճախ այցելել ԱԺ: Այսօր լրագրողներն ասացին, որ գուշակել են` դա Հովիկ Աբրահամյանի հետ է կապված: «Սխալ եք գուշակել, շատ վատ եք գուշակել: Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական ընկերն է, իրա համար չի եղել»: Պարոն Հայրապետյանի հանելուկը դեռ ուժի մեջ է, քանի որ նա հրաժարվեց պատասխանն ասել:

Այս օրերին ՀՀԿ-ին անդամագրվել են  դի-ջեյ ու երգիչ, այդ թվում` Շուշան Պետրոսյանը: Պարոն Հայրապետյանի դիտարկմամբ` «Նրա նման տաղանդավոր երգչուհին, որ ուզում է մտնի հանրապետական` պատիվ է բերում համ ձեզ բոլորիդ, համ մեզ, որովհետեւ Շուշան Պետրոսյանին ես համարում եմ մեր երկրի լավագույն մտավորականներից մեկը, եւ շատ ուրախ եմ, որ նա գիտակցում է գնալ այն կուսակցություն, որը կարող է մի բան անել այս երկրի համար, ոչ թե աջակցում է արկածախնդիրներին, որոնք Աստված մի արասցե, գան իշխանության»: Նա ողջունեց նաեւ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի ձգտումը` խորհրդարան մտնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031